Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Համակարգային վերանայումներ չիրականացնելու դեպքում՝ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ավելի կվատթարանա. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տնտեսություն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը։

Այսպես՝

  • Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ) 2024թ.-ին 2023-ի համեմատ չի փոխվել և կազմում է 47 միավոր։ Ըստ ԿԸԻ-ի կազմված, 180 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 63-րդ տեղում է։ ԿԸԻ-ի՝ նախորդ տարվա համեմատ անփոփոխ մնալը մտահոգիչ է, քանի որ դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ, հակառակ իշխանությունների որդեգրած «հակակոռուպցիոն կեցվածքի», 2020-ից հետո վիճակի էական բարելավում չի արձանագրվել: Հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով տվյալ երկրում կոռուպցիան լուրջ հիմնահարց է, եթե ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ խնդրահարույց տիրույթում։
  • Կառավարության համար լուրջ մտահոգության պատճառ պետք է դառնա Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM համաթվի մեկ տարվա ընթացքում միանգամից 5 միավորով անկումը (այն ներառված է ԿԸԻ-ի հաշվարկման հիմքում)։ Ավելին, այն 2020թ.-ից նվազել է 13 միավորով։ Քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է կոռուպցիայի տարբեր ձևերի առկայությունն ու տարածվածությունը պետական կառավարման մակարդակներում, կոռուպցիայի ազդեցությունը ժողովրդավարական ինստիտուտների վրա, ստացվում է, որ այս հեղինակավոր միջազգային ծրագրի գնահատմամբ Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, և միաժամանակ աճել է վերոհիշյալ ոլորտներում կոռուպցիայի ազդեցությունը։
  • ԿԸԻ-ում ներառված Հայաստանի WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2022 թ.-ին միանգամից 13 միավորով նվազումից հետո (2021թ. այն 66 միավոր էր) 2023 և 2024 թվականներին աճել է բավական դանդաղ և կազմում է 56 միավոր։ Սա մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը բնութագրում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը:
  • 2024-ին ևս Հայաստանի ԿԸԻ-ն գերազանցում է ԵԱՏՄ մյուս բոլոր անդամ երկրների ԿԸԻ-ին։ Ղազախստանի ԿԸԻ-ն 40 միավոր է, Բելառուսինը՝ 33, Ղրղզստանինը՝ 25, Ռուսաստանինը՝ 22։
  • Հայաստանին սահմանակից երկրներից Վրաստանը ԿԸԻ-ի 53 միավորով 53-րդ հորիզոնականում է, Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, Թուրքիան՝ 34 միավորով 107-րդում է, Իրանը՝ 23 միավորով՝ 151-րդում, իսկ Ադրբեջանը՝ 22 միավորով՝ 154-րդում։
  • «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի երկրների լավագույն եռյակում, ինչպես և 2023թ.-ին, 2024-ին ևս նույն երկրներն են՝ Վրաստանը՝ 53 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 53-րդ հորիզոնական), Հայաստանը՝ 47 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 63-րդ հորիզոնական) և Մոնտենեգրոն՝ 46 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 65-րդ հորիզոնական): Խմբում ամենացածր ԿԸԻ ունեն Ադրբեջանը և Ռուսաստանը (22-ական միավոր), Տաջիկստանը (19 միավոր) և Թուրքմենստանը (17 միավոր): Ի դեպ, ըստ Զեկույցի` «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի շատ երկրներում թույլ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայության բացակայությունը խորանում են շարունակական անկայունության և արտաքին ճնշումների պատճառով։ Այս իրավիճակը նպաստում է կոռուպցիայի տարածմանը՝ միաժամանակ խաթարելով հասարակության վստահությունը, կայուն զարգացումը և կլիմայի պահպանման ջանքերը։ Մեր տարածաշրջանն աշխարհում ունի երկրորդ ամենացածր ԿԸԻ-ն (35 միավոր) և այդ ցուցանիշով գերազանցում է միայն Անդրսահարյան Աֆրիկային։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ.

 

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված