Չինաստանից հետո Ճապոնիան Իրանի երկրորդ հիմնական առևտրային գործընկերն է
Իրան
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հերքել է այն տեղեկատվությունը, թե Ճապոնիան մտադիր է կրճատել իրանական նավթի ներկրումը։
Այս մասին է հայտնում BBC–ին։
«Դա եղել է երեկ այդ մասին հայտարարած ֆինանսների նախարար Ձյուն Աձումիի անձնական կարծիքը։ Սակայն նախքան նման քայլ ձեռնարկելը կառավարությունը պետք է խորհրդակցի բիզնեսի ներկայացուցիչների հետ», – նկատել է Ճապոնիայի վարչապետը։։
Ինչպես նաև նշվում է, որ «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո Ճապոնիան ավելի մեծ կախվածության մեջ է ընկել նավթի ներկրումից։
Ճապոնիան երկրին անհրաժեշտ նավթի 10 տոկոսը ստանում է Իրանից։ Չինաստանից հետո Ճապոնիան Իրանի երկրորդ հիմնական առևտրային գործընկերն է։ Իրանի հետ կնքած երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա Ճապոնիան օրական Իրանից ներկրում է 350,000 բարել նավթ։ Ճապոնիային նավթի մատակարարման հարցում Իրանը 4-րդն է՝ Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և Կատարից հետո։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ