Թուրքիան թույլ չի տա իրականացնել Գազայի բնակիչների վերաբնակեցման ծրագրերը
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է, որ Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու ամերիկյան նոր վարչակազմի կողմից հայտարարված ծրագրերն անընդունելի են, և Թուրքիան դա թույլ չի տա։ Այս մասին հայտնում է Euromedia24-ը։
«Մենք խստորեն ընդգծել ենք, որ երբեք թույլ չենք տա իրականացնել Իսրայելի կողմից հրահրված ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերը, որոնց նպատակը մեր եղբայրներին Գազայից վտարելն է իրենց հայրենիքից»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ։
