Պեսկովն ասել է՝ ինչ է Կրեմլը ակնկալում Զելենսկուց
Ռուսաստան
Կրեմլն ակնկալում է, որ վաղ թե ուշ Վլադիմիր Զելենսկին կձևակերպի իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։
«Անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորեցին երկու կողմերը, նկատի ունեմ այս դեպքում Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Տեսնենք, թե ինչ քաղաքական կամք կունենա Կիևի ռեժիմը, նույնպես շատ բան է կախված: Այստեղ, առայժմ, տեսնում եք, որ Զելենսկին բավականին հակասական հայտարարություն է անում, բայց, հավանաբար, վաղ թե ուշ նա կձևակերպի իր դիրքորոշումը»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
