Լավրովը խոսել է աշխատանքային միգրանտների համար վիզային ռեժիմի մասին
Ռուսաստան
Կառավարական ժամին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել աշխատանքային միգրանտների համար վիզային ռեժիմի սահմանմանը։ Ելույթը ուղիղ հեռարձակվում է Պետդումայի կայքում։
«Մենք ելնում ենք նրանից, որ անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը նրանց վարքագծի նկատմամբ։ Բայց մենք չպետք է արգելքներ դնենք և հատկապես վիզային ռեժիմ ներդնենք»,- ասել է նա։
Լավրովի խոսքով, ներկայումս երկրում ձեռնարկվող միջոցառումներն ուղղված են վերահսկողության խստացմանը, այլ ոչ թե աշխատանքային միգրացիայի համար խոչընդոտներ ստեղծելուն։ Նա ընդգծել է, որ Կենտրոնական Ասիայից և Կովկասից աշխատանքային միգրանտների նկատմամբ վերահսկողության խստացումը չի նպաստի Ռուսաստանի շահերին։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ մեր ամենամոտ դաշնակիցների հետ հարաբերություններում վերահսկողությունն այս ոլորտում անհրաժեշտ է, սակայն «այդ ամենը պետք է արվի՝ առանց արհեստական խոչընդոտներ ստեղծելու»։
