ՌԴ-ն պատրաստ է Կորեական թերակղզու ցանկացած ռիսկի վերացմանը․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը անտարբեր չէ Կորեական թերակղզում տիրող իրավիճակի նկատմամբ: Մոսկվան կողմ է բոլոր ռիսկերի վերացմանը, Պետդումայում կառավարության ժամին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ԿԺԴՀ-ի հետ սահմանի փոքր, բայց դեռ ընդհանուր հատված ունենք, և այն ամենը, ինչ տեղի է ունենում Կորեական թերակղզում, մեզ համար անտարբեր չէ, մենք կողմնակից ենք ցանկացած ռիսկի վերացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
