Թրամփը «ապատեղեկատվական փուչիկի» մեջ է. Reuters
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայումս գտնվում է «ապատեղեկատվական փուչիկի» մեջ, և Կիևը կցանկանար, որ ամերիկացի առաջնորդի թիմն ավելի շատ իմանա «ճշմարտությունն Ուկրաինայի մասին», - ասել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին գերմանացի լրագրող Սանդրա Մայշբերգերին տված հարցազրույցում, մեջբերում է Reuters-ը։
Ահա թե ինչպես է Ուկրաինայի նախագահը պատասխանել Թրամփի այն խոսքերին, թե Զելենսկու վարկանիշը 4% է։ Քաղաքական գործիչը հայտնել է, որ այսօր առավոտյան հրապարակվել է հարցում, որի արդյունքները ցույց են տալիս բնակչության շրջանում Զելենսկու նկատմամբ վստահության զգալիորեն ավելի բարձր մակարդակ։
«Քանի որ մենք արդեն խոսում ենք 4%-ի մասին, մենք տեսել ենք այդ ապատեղեկատվությունը, հասկանում ենք, որ դա գալիս է Ռուսաստանից։ Մենք ապացույցներ ունենք, որ այդ թվերը քննարկվում են Ամերիկայի և Ռուսաստանի միջև։ Ցավոք, Թրամփը ապրում է այս ապատեղեկատվական փուչիկի մեջ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մեկուսացմանը» վերջ տալուն օգնելու մեջ։
