Զելենսկին չի ցանկանում կորցնել ԱՄՆ-ի աջակցությունը․ CNN
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան չի ցանկանում կորցնել ԱՄՆ-ի աջակցությունը, և շատ ամերիկացի օրենսդիրներ կողմ են Կիևին օգնություն ցուցաբերելու շարունակությանը: Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։
«Իհարկե ես չեմ ուզում կորցնել այդ աջակցությունը»,- նշել է նա։
Զելենսկին հավելել է, որ կցանկանար, որ ԱՄՆ նախագահը շարունակի Ուկրաինային տրամադրել իրեն անհրաժեշտ աջակցությունը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ից շատ հանրապետականներ և դեմոկրատներ աջակցում են Կիևին ամերիկյան երկկուսակցական համակարգի շրջանակներում։
