Ուրախ կլինի հանդիպել Թրամփին․ Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ուրախ կլինի հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն այդ գերծընթացը նախապատրաստություն է պահանջում։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։
«Գիտե՞ք, այս հանդիպումը պետք է պատրաստվի: Ես ուրախ կլինեմ հանդիպել Դոնալդի հետ: Մենք վաղուց չենք տեսել միմյանց: Մենք մտերիմ հարաբերություններ չունենք, բայց նախորդ տարիներին, աշխատանքի չորս տարիներին, երբ նա նախագահ էր, մենք հանդիպեցինք և քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունները: Ես ուրախ կլինեի հանդիպել նրա հետ այսօր, և կարծում եմ, որ նա նույնպես: Դա ակնհայտ է դարձել մեր հեռախոսազրույցի բնույթից»,- ասել է Պուտինը լրագրողներին։
