Մանուկ Բարսեղյանը հաստատվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտորի պաշտոնում
Գիտություն և Մշակույթ
ԿԳՄՍ նախարարը Կառավարության՝ փետրվարի 20-ի նիստին առաջարկեց հաստատել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Մրցույթը տեղի էր ունեցել հունվարի 31-ին: Միակ հավակնորդը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Գևորգի Բարսեղյանն էր:
«Խորհրդի 18 ներկա անդամներն էլ գաղտնի քվեարկությամբ կողմ են քվեարկել Բարսեղյանի թեկնածության համար»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Բարսեղյանն արդեն 1 տարի մեծ հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները:
Բարսեղյանն ասաց, որ իր փորձը և գիտելիքները կներդնի՝ համալսարանում իրականացնելու բարձր մակարդակի գիտահետազոտական և նախագծային աշխատանքներ, որոնք միտված կլինեն տնտեսության առջև խնդիրների լուծմանը:
