Եգիպտոսում վերջին 100 տարվա ընթացքում հայտնաբերել է առաջին փարավոնի դամբարանը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Եգիպտա-բրիտանական համատեղ արշավախումբը Եգիպտոսում հայտնաբերել է վերջին 100 տարվա ընթացքում փարավոնի առաջին դամբարանը՝ այն պատկանում է Թութմոս II-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ սա Եգիպտոսում 18-րդ դինաստիայի թագավորների վերջին կորած գերեզմանն է։ Թութմոս II-ի դամբարանում հայտնաբերվել են թաղման կահույքի բեկորներ և շաղախի կտորներ՝ կապույտ մակագրություններով, դեղին աստղերով և կրոնական տեքստերով։
Թութմոս II-ը Հին Եգիպտոսում իշխող սակավաթիվ կանանցից մեկի՝ Հաթշեփսուտի ամուսինն էր:
Դամբարանի ինքնությունը պարզվել է ալաբաստե անոթներով, որոնց վրա փորագրված է եղել Թութմոսի և Հաթշեպսուտի անունները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել