Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Արտաքին Քաղաքական
Թեհրանը լիովին աջակցում է տարածաշրջանային «3+3» հարթակին, ինչը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանաի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։ Վերջինս այցով գտնվում է Բաքվում, որտեղ մասնակցում է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 15-րդ լիագումար նիստին:
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը՝ որպես միջպետական հարաբերությունների կարևոր ասպեկտ, և համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները: Այս առումով Ղալիբաֆը Իրանի լիակատար աջակցությունն է հայտնել «3+3» հարթակին»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը։
