Ֆրանսիան հետաքննելու է Սիրիայում սպանված լրագրողի մահը
Աշխարհ
Փարիզի դատարանը սկսել է Սիրիայում անցյալ չորեքշաբթի սպանված ֆրանսիացի լրագրողի մահվան մանրամասների հետաքննությունը։
Դատախազը հանձնարարել է, որպեսզի Ժիլ Ժակյոի մարմինը, որը Ֆրանսիա էր բերվել, ենթարկվի դատաբժշկական քննության։
France 2 հեռուստաընկերության լրագրողը մահացել էր հունվարի 11–ին սիրիական Հոմս քաղաքում կատարվող նկարահանումների ժամանակ, երբ արտասահմանցի լրագրողների խումբը իշխանության ներկայացուցիչների հետ իր ճանաչողական այցի ժամանակ ընկավ ականանետերի կրակահերթի տակ։
Նա դարձավ առաջին արևմտյան լրագրողը, ով մահացավ երկրում սկսված հուզումների ժամանակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ