Թուրքական Taraf -ի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած խմբագիրները լքել են թերթը
Թուրքիա
Taraf թերթի հայտնի խմբագիր Ահմեդ Ալթանը, ով Թուրքիայում բավական բարձր վարկանիշ ունի, ներկայացրել է պարբերականի սեփականատեր Բաշար Արսլանի հեռացման մասին դիմումը:
Ինչպես հաղորդում է Milliyet-ը, Taraf-ի գլխավոր խմբագրի հետ միասին հեռացման մասին որոշում են կայացրել նաև խմբագրի տեղակալ Յասեմին Չոնգարը և խմբագրական կազմի 80%-ը: Թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացել Ահմեդ Ալթանի և մնացածի՝ Taraf թերթից հեռացման կապակցությամբ:
Նշենք, որ գխլավոր խմբագիր Ահմեդ Ալթանը և մյուս լրագրողներն անընդհատ գրել են Հայոց ցեղասպանության մասին: Taraf թերթում գործերի համակարգողը հայազգի Մարգար Եսայանն էր: Դեռ պարզ չէ, թե ինչ որոշում է կայացրել նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)