Թրամփը կատակել է՝ թույլ կտա Կանադային պահպանել իր օրհներգը, եթե միանա ԱՄՆ-ին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ թույլ է տալու Կանադային պահպանել իր ազգային օրհներգը՝ «O Canada», եթե այն դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Այս մասին հայտնում է The Indipendent-ը։
«Ինձ դուր է գալիս «Օ՜, Կանադան»: Այն հրաշալի է։ Կարծում եմ, որ մենք պետք է այն «փրկենք» 51-րդ նահանգի համար»,- ասել է նա Վաշինգտոնում Հանրապետական նահանգապետերի ասոցիացիայի ընթրիքի ելույթի ժամանակ, որի ձայնագրությունը հրապարակել է Associated Press-ը։
