Ռուսաստանում տաքսիստները խնդրել են իրենց չստիպել ռուսական ավտոմեքենաներ վարել
Ռուսաստան
Ռուսաստանի ինքնազբաղվածության միության նախագահ Իգոր Ժմակինը դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով չընդունել Պետդումայի կողմից քննարկվող օրենքի նախագիծը, որը տաքսի ընկերություններին և ինքնազբաղված տաքսու վարորդներին պարտավորեցնում է օգտվել միայն սեփական արտադրության ավտոմեքենաներից, գրում է Коммерсантъ թերթը։
Իր խնդրանքը հիմնավորելիս՝ Ժմակինը նշել է, որ տաքսու վարորդներին ներկայացվող համապատասխան պահանջները հարյուր հազարավոր ինքնազբաղված մարդկանց կզրկեն աշխատանքից։ Ըստ նրա՝ առաջարկվող մեքենաները չափազանց թանկ են վարորդների մեծ մասի համար, իսկ արտոնյալ վարկավորման ու լիզինգի ծրագրերը նրանց չեն վերաբերում։
Ինչպես նշել է տաքսիների զարգացման հասարակական խորհրդի նախագահ Իրինա Զարիպովան, փոխադրողները ներկայումս մեծ ֆինանսական դժվարություններ են ապրում։ Նրա խոսքով, մոտ ապագայում տրանսպորտի հասանելիության բացակայությունը վարորդներին կստիպի գումար վաստակելու այլ ուղիներ փնտրել։
