Մասկի DOGE գործակալության գործողությունները անհանգստության և պարանոյայի ալիք են առաջացրել․ CNN
Վերլուծական
Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) գործողությունները անհանգստության և նույնիսկ պարանոյայի ալիք են առաջացրել ԱՄՆ պաշտոնյաների մոտ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Երբ սկսվեցին պետական պաշտոնյաների զանգվածային կրճատումներ, և Մասկի թիմին հասանելիություն տրվեց ներքին գերատեսչությունների տեղեկատվական համակարգերին, աշխատակիցները սկսեցին անհանգստանալ՝ վախենալով, որ իրենց կարող են աշխատանքից հեռացնել կամ իրենց էլ. նամակները, նամակագրությունը և խոսակցությունները կարող են դրսից հսկողության տակ լինել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կառավարության որոշ աշխատակիցներ այժմ անջատում են իրենց հեռախոսները, երբ տանը են, իսկ մյուսները նախընտրում են շփվել աշխատավայրում անձամբ, այլ ոչ թե Microsoft Teams կորպորատիվ հարթակի միջոցով:
Պաշտոնյաները նաև սկսել են օգտագործել հատուկ Faraday պայուսակներ գաջեթների համար, նշում է CNN-ը։
Բացի այդ, որոշ մենեջերներ այժմ տպում են իրենց աշխատակիցների անձնակազմի ֆայլերը՝ դրանց փոխման կամ ջնջման պայմաններում:
