Պուտինը «Օրեշնիկի» մարտագլխիկները համեմատել է Արեգակի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» լիագումար նիստում ասել է, որ «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգի մարտագլխիկների ջերմաստիճանը համապատասխանում է Արեգակի մակերեսի ջերմաստիճանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ողջ աշխարհը խոսում է «Օրեշնիկի» մասին։ Այս մարտագլխիկների ջերմաստիճանը համապատասխանում է Արեգակի ջերմաստիճանին, Արեգակի մակերեսի ջերմաստիճանին»,- ասել է պետության ղեկավարը։
Պուտինը նշել է, որ «Ավանգարդ» կոչվող նմանատիպ համակարգերը մշակվել են դեռևս 1980-ականներից։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ մարտագլխիկները այն ժամանակ ունեին Արեգակի մակերևույթից մի փոքր ցածր ջերմաստիճան։
