Կապանում թեժ է. ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել հաշվել ձայները. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրել է.
Երեկ Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Քաղպայմանագրի» տարածքային խորհրդի ընտրություններ են տեղի ունեցել, որին 12 թեկնածու է առաջադրվել` ԱԺ պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանը, ԶՊՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, Կապանի նախկին տարածքային խորհրդի ղեկավար Նարեկ Դավթյանը եւ այլք: Եղանակային անբարենպաստ պայմանների, ձյան պատճառով ՔՊ վերնախավից՝ վարչությունից ընտրություններին ներկայացուցիչ չի մասնակցել: Բայց, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ Կապանում թույլ տրված կեղծիքները, ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել, որ քվեարկության արդյունքները հաշվեն Կապանում, եւ քվեատուփը` կապարականքված, տեղափոխվել է Երեւան:
Այստեղ, ըստ ամենայնի, օնլայն տարբերակով կհաշվեն ձայները։ Ուշագրավ է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր թեկնածությունը չի առաջադրել, մինչդեռ վերջին շաբաթներին ՔՊ-ն բազմաթիվ համայնքներում կուսակցական խորհուրդներ է ընտրում, եւ հիմնականում մարզկենտրոններում խորհրդի ղեկավար են դառնում մարզպետները՝ ստացած առավելագույն ձայներով։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը