ԱՄՆ անօրինական միգրանտները տեղավորվելու են երկրի ռազմական օբյեկտներում․ NYT
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է հազարավոր անօրինական ներգաղթյալների ողջ երկրի ռազմական օբյեկտներում տեղավորելու պլանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Նրա տեղեկություններով՝ ամերիկացի առաջնորդի օգնականները որոշել են սկսել Տեխասի Ֆորտ Բլիս ռազմաբազայից։ Դրա հիման վրա ստեղծվող «դեպորտացիոն կենտրոնը» կկարողանա ընդունել մինչև 10 հազար անօրինական ներգաղթյալների։
Միգրանտներն այնտեղ սպասելու են ԱՄՆ-ից արտաքսմանը։
Տեխասի բազան օրինակ կծառայի այլ ռազմական օբյեկտների համար, նշում է հրատարակությունը։
Նրա տվյալներով՝ անօրինական ներգաղթյալների համար նման կալանավայրեր կարող էին կազմակերպվել մեկ տասնյակից ավելի նահանգներում։
