Ուկրաինայի իշխանություններն այժմ երկու տարբերակ ունեն․ Մեդվեդև
Ռուսաստան
Ուկրաինայի իշխանություններն այժմ երկու տարբերակ ունեն։ Դրանցից մեկն ԱՄՆ-ի «ոտքերն ընկնելն» ու պարտության պատրաստվելն է, ասում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս նյութը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
«Նրանք երկու ճանապարհ ունեն։ Առաջին՝ ընկնել ամերիկացիների ոտքերը և անմիջապես հայտարարել ընտրությունների մասին և պատրաստվել պատերազմի տհաճ ավարտին, որը ըստ էության կապիտուլյացիան է»,- ասել է քաղաքական գործիչը։
«Երկրորդ տարբերակը սպիտակ փոշի ստանալն է ծանոթ տարբերակով», - ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Կիևի ընտրությունն ակնհայտ է։
