ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Հայաստան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 21-ին տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջև փոխգործակցության հետ կապված հարցեր: Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Կոնվենցիայի դրույթների կիրարկման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)