Դոնի Ռոստովում թղթի թափոնների պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Դոնի Ռոստովում այրվում է 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով թղթի թափոնների պահեստ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը, գրում է rg.ru-ն։
«Դոնի Ռոստովում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանգցնում են հրդեհը։ Դովատորա փողոցում այրվում է 1500 քմ պահեստ»,- ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հեռագրային ալիքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է Արտակարգ իրավիճակների նախարարության 45 մասնագետ և 13 տեխնիկա։ Քաղաքը պարուրված է սև ծխով։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել