Բանակցություններ թուրք-ուկրաինական գազի` նոր առաքումների շուրջ
Աշխարհ
ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինան Թուրքիայի հետ սկսել է բանակցել նոր երթուղով գազ առաքելու շուրջ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն:
Նա նշել է. «Մենք բանակցություններ ենք սկսել մեր թուրք գործընկերների հետ նոր երթուղով գազի առաքումների շուրջ։ Ես հուսով եմ, որ հունվարի վերջին մենք կներկայացնենք կոնկրետ առաջարկներ և կնախաձեռնենք կոնկրետ բանակցություններ»։
Նոր նախագծի մասին այլ մանրամասներ Բոյկոն հրաժարվել է նշել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ