Անկարայում ընթանում է Ֆիդան-Լավրով հանդիպումը
Թուրքիա
Անկարայում ընթանում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել ենք, այսօր՝ փետրվարի 24-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել կիրակի երեկոյան։
«Թայիփ Էրդողանի՝ երկուշաբթի նախատեսված ժամանակացույցը ներառում է հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ», - հաղորդում է վարչակազմի աղբյուրը։
