Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է՝ ինչպիսին կլինեն Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունները
Աշխարհ
Գերմանիայում ընտրություններում հաղթած Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միության (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։
Մերցն ընդգծել է, որ Ռուսաստանը պատմական և մշակութային առումով եվրոպական պետություն է։
«Մի օր անհրաժեշտություն կառաջանա, երբ հարկ կլինի նրա հետ հարաբերություններ հաստատելու լուրջ փորձ անել»,- նշել է քաղաքական գործիչը։
Մերցը նաև նշել է Ուկրաինային օգնությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Նա ակտիվորեն հանդես է եկել Կիևին Taurus հրթիռների մատակարարման օգտին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)