Առանց ԵՄ-ի և Ուկրաինայի՝ խաղաղ համաձայնագրերը չեն աշխատի․ Կալլաս
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը չի աշխատի, եթե այն չաջակցվի Եվրամիության և Ուկրաինայի կողմից: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Եվրոպան և Ուկրաինան նույնպես պետք է համաձայնեն այդ համաձայնագրերին։ Դիվանագետը հավելել է, որ ԵՄ-ն դեռ մանրամասն չի քննարկում Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարցը, սակայն դիտարկում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։
Փետրվարի 18-ին Էր Ռիադում Ուկրաինայի հարցով բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը տևել է 4,5 ժամ և ընդգրկել է քննարկումներ ուկրաինական հակամարտության կարգավորման համար շփումների կազմակերպման շուրջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պայմանավորվել են Ուկրաինայի հարցով բանակցային խմբեր ստեղծելու շուրջ։
