ԵՄ-ն արգելել է ութ ռուսական լրատվամիջոցների հեռարձակումը Եվրոպայում
Ռուսաստան
Հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթով Եվրամիությունն արգելել է Եվրոպայում ռուսական ութ լրատվամիջոցի հեռարձակումը։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ խորհուրդն այսօր որոշում է կայացրել կասեցնել ռուսական ութ լրատվամիջոցների հեռարձակման լիցենզիաները»,- ասվում է փաստաթղթում։
Խոսքը Eurasia Daily տեղեկատվական կայքի, News Front գործակալության, SouthFront կայքի, RuBaltic.ru պորտալի, Lenta.ru առցանց հրատարակության, Zvezda հեռուստաալիքի, Fondsk-ի և Strategic Culture Foundation-ի մասին է։
