Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան
Թուրքիա
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք կարգավորման հարցերի շուրջ բանակցություններ վարել նախկին ռեժիմով։ Բացի այդ, մենք կշարունակենք աշխատել Սեւ ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերով։ Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, այն լրացուցիչ կարևոր խթան կհանդիսանա կողմերի միջև վստահության բարձրացման համար: Մեր նպատակը կողմերի միջև մշտական խաղաղությունն է»,- ասել է Ֆիդանը։
