Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
Արտաքին Քաղաքական
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
