Ռուսաստանը և Թուրքիան լուրջ ներուժ ունեն միջուկային էներգետիկայի նախագծերի համար․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը և Թուրքիան լուրջ հիմքեր ունեն ատոմային էներգետիկայի ոլորտում նոր համատեղ նախագծերի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ատոմային էներգետիկայի ոլորտում նոր նախաձեռնությունների լուրջ ռեզերվ կա, խոսելով էներգետիկայի մասին՝ անդրադարձանք գազատարների շահագործման ու անվտանգության խնդիրներին։ «Թուրքական հոսքը» և «Կապույտ հոսքը» անհրաժեշտ են Կիևի ռեժիմի շարունակական սադրանքների համատեքստում, որը ահաբեկչական գործողություններով փորձում է խաթարել էներգետիկ օբյեկտների, այդ թվում՝ խողովակաշարերի բնականոն գործունեությունը»,- նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
