Պեսկովն ասել է՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինայում հակամարտությունը
Ռուսաստան
Եվրոպական երկրները ցույց են տալիս իրենց համոզմունքը Ուկրաինայում ռազմական հակամարտությունը շարունակելու անհրաժեշտության մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Gazeta-ն։
Նա նշել է, որ Եվրոպան շարունակում է «ընթանալ պատժամիջոցների խստացման ճանապարհով»։
«Եվրոպացիների այս համոզմունքը լիովին հակասում է Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարգավորելու ուղիներ գտնելու տրամադրություններին, ինչը մենք հիմա անում ենք ամերիկացիների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է Մոսկվան գնահատում Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը և Եվրոպայի հետ հարաբերությունների հեռանկարները։
Պեսկովը նաեւ հայտարարել է, որ ռուսական կողմը դեռ նախադրյալներ չի տեսնում Եվրոպայի հետ հարաբերությունները վերականգնելու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել