Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցությանը. Ֆիդան
Թուրքիա
Թուրքական իշխանությունները չեն առարկում Ուկրաինայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ, սակայն կոչ են անում պրագմատիկ մոտեցում ցուցաբերել այս խնդրի լուծմանը։ Այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Euromedia24-ը։
«Մենք դեմ չենք, որ Ուկրաինան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց պետք է իրատես լինել»,- նշել է նախարարը։
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիայի ղեկավարությունը պաշտոնապես աջակցում է Ուկրաինայի՝ դաշինքի անդամ դառնալուն։
