Միթ Ռոմնիի գործարար անցյալը՝ քննադատության առարկա
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հինգշաբթի օրը հարավային Կարոլինայում պահպանել է դիրքերը և հաջողությամբ ավարտել է պրայմերիզները։ Ռոմնիի մրցակից հանրապետական մյուս թեկնածուներն ամեն կերպ փորձել են սուր քննադատության ենթարկել նախկին նահանգապետի նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը։
Սակայն, ինչպես հաղորդում է ամերիկյան «The Washington Post» պարբերականը, Ռոմնիին հաջողվել է համոզիչ հանդես գալ իր ընտրողների առջև և կատեգորիկ չի ընդունել իր դեմ ուղղված նախագահի մյուս թեկնածուների քննադատությունները։
Սակայն ըստ թերթի կանխատեսումների՝ Ռումնիի ԱՄՆ–ի նախագահի հանրապետական միակ թեկնածու դառնալու դեպքում, եթե նրան հաջողվի ընտրողներին համոզել իր նախընտրական ծրագրի հատկապես տնտեսական բլոկի արդյունավետությունը, ապա դեմոկրատները ստիպված են նոր շեշտադրումներ փնտրել Ռոմնիի նախընտրական ծրագրում՝ նրան քննադատելու համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահի հանրապետական մյուս թեկնածուները՝ մասնավորապես ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը Այովայում և Նյու Հեմփշիրում անցկացված փրայմերիզների ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Ռոմնիի գործարար անցյալը՝ հայտնելով, որ հենց նրա կողմից խոշոր ընկերության կառավարիչ եղած ժամանակ է, այդտեղ եղել աշխատատեղերի լայնածավալ կրճատումներ և ֆինանսական կորուստներ։
Սակայն Ռոմնին չի ընդունել այդ քննադատությունները և ավելացրել է, որ ինքը նախագահ ընտրվելու դեպքում շատ արդյունավետորեն կարող է օգտագործել իր բիզնես գործունեության հմուտ փորձը Միացյալ նահանգների տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)