Ռուսաստանը պատրաստ է վերսկսել ալյումինի մատակարարումները ԱՄՆ. Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել ալյումինի մատակարարումները ԱՄՆ՝ վաճառելով 2 մլն տոննա, ինչը զսպող ազդեցություն կունենա գների կայունացման վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե որոշում կայացվի բացել ամերիկյան շուկան մեր արտադրողների համար, մենք կարող ենք ամերիկյան շուկայում վաճառել մոտ 2 միլիոն տոննա: Դա էական ազդեցություն չի ունենա գների ձևավորման վրա, բայց, իմ կարծիքով, դեռ զսպող ազդեցություն կունենա գների կայունացման վրա»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
