Պուտին. Եվրոպան Ռուսաստանից որևէ բան չի կարող պահանջել
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղոևդման ընթացքում ասել է, որ Եվրոպան Ռուսաստանից ոչինչ չի կարող պահանջել.
«Այստեղ երևի ոչ ոք չի կարող որևէ բան պահանջել, հատկապես Ռուսաստանից, թող պահանջեն ուրիշից»,- ասաց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, եվրոպական երկրները հազարավոր տարիներ պահանջներ են ներկայացրել «իրենց վասալներին», իսկ հիմա նույնն են անում նրանց նկատմամբ։
«Հետևաբար, թող նրանք (եվրոպական երկրները. — Gazeta.Ru) նստեն տանը իրենց պահանջներով և մտածեն, թե ինչպես են նրանք հասել իրենց կյանքի այս կետին»,- հավելել է պետության ղեկավարը։
Նույն հարցազրույցում նա ասել է, որ պահանջված է եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն նրանք իրենք են հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությունից։ Նախագահը ռուս-ամերիկյան շփումներին Եվրոպայի արձագանքն անվանել է «էմոցիոնալ» և «գործնականից զուրկ»:
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ