Ուկրաինան ԵՄ պառակտման պատճառ․ Politico
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի նախաձեռնությունը՝ Ուկրաինային հետագա ռազմական օգնության վերաբերյալ, պառակտում է առաջացրել Եվրամիության (ԵՄ) տարածքում, քանի որ մի շարք երկրներ դեմ են նման միջոցներին։ Այս մասին հայտնում է Politico ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Կալլասի առաջարկի կառուցվածքը հիմնված է երկրների համախառն ազգային եկամուտների վրա։ Նրանցից ոմանք՝ մասնավորապես Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան, դեմ են այդ առաջարկին»,- նշում է հրատարակությունը։
Նշվում է նաև, որ գաղափարը ոգևորություն չի առաջացրել Ֆրանսիայում և Գերմանիայում, որոնք ցանկանում են ստանալ առաջարկվող ծրագրի հետագա մանրամասները:
