Ուկրաինան, առանց ԱՄՆ-ի օգնության, կարող է պայքարել միայն մինչև ամառ․ WSJ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան կկարողանա իր ներկայիս տեմպերով պայքարել մինչև ամառ, եթե ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ արեւմտյան պաշտոնյաներին հղումով, գրում է Euromedia24-ը։
Միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Սելեստ Վոլանդերն ասել է, որ վերջին ամիսներին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ուղարկված կամ պատվիրված զենքի մեծ առաքումները պետք է բավարար լինեն, որպեսզի ուկրաինացիները շարունակեն մարտը ներկայիս տեմպերով մինչև տարվա կեսերը:
Հրատարակությունը պնդում է, որ հենց որ ամերիկյան մատակարարումները վերջանան, Ուկրաինայի կարողությունը մեծ հեռավորությունների վրա հարվածներ հասցնելու և թիկունքը պաշտպանելու կտուժի։
