Ինչու է Ֆոն դեր Լեյենը դեմ սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելուն․ Politico
Համաշխարհային Մամուլ
ԵՄ մի շարք երկրներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դեմ են արտահայտվել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելուն։ Այս մասին հայտնում է Politico ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Դրան հակադրվող ճամբարը ներառում է խոշոր խաղացողներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրանք մտավախություն ունեն, որ այդ միջոցների բռնագրավումը «կվախեցնի» օտարերկրյա ներդրողներին նոր ներդրումներ կատարել ԵՄ», - մեջբերում է հրատարակությունը։
Բացի այդ, դիվանագետներից մեկը ամսագրին ասել է, որ Եվրամիությունը նույնպես չի ցանկանում Ռուսաստանի ակտիվները տալ Ուկրաինային, որեսզի դրանք չօգտագործվեն որպես գործիք հակամարտությունների կարգավորման բանակցություններում։
