Նոր մետաղների գործարքի կնքումը շատ մոտ է․ NYT
Վերլուծական
Միացյալ Նահանգները և Ուկրաինան մոտ են մի գործարքի, որը Վաշինգտոնին տրամադրելու է մասնաբաժին Կիևի բնական ռեսուրսների եկամուտներից, բայց չի երաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի նոր տարբերակը ավելի բարենպաստ պայմաններ է պարունակում Ուկրաինայի համար՝ համեմատած նախորդ նախագծերի հետ, սակայն չի ներառում Կիևի պահանջած անվտանգության երաշխիքները։
Հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին՝ թերթը նշում է, որ «Ուկրաինայի հետ այս տնտեսական համաձայնագիրը չի երաշխավորի ապագա օգնությունը» Ռուսաստանի հետ հակամարտությունում։
Հրատարակության տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկին կարող է գալ ԱՄՆ՝ ստորագրելու փաստաթուղթը «այս կամ հաջորդ շաբաթ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ