Թեհրանը և Մոսկվան պատրաստ են նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը․ Իրանի ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական
Իրանը և Ռուսաստանը պատրաստ են նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատմանը։
Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ապա մենք կողմ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը և պատրաստ ենք օգնել կողմերին այդ հարցում»,- ասել է նախարարը։
