Մադոննան հայտնվել է ամսագրի շապիկին՝ մասնակցելով նուար ոճի նկարահանման (Լուսանկարներ)
Լուսանկարներ
Մադոննան դարձել է CR Fashion Book-ի հատուկ թողարկման գլխավոր հերոսուհին, որը նվիրված է ամսագրի 10-ամյակին։ 66-ամյա երգչուհին մասնակցել է թեմատիկ ֆոտոսեսիային, որտեղ հանդես է եկել ճակատագրական կնոջ կերպարում։
Լուսանկարներում Մադոննան ներկայացել է որպես վամպիր-կին՝ լրացնելով կերպարը բնորոշ ատրիբուտներով՝ զուգագուլպաներ, արևային ակնոցներ, երկար վերարկու, մորթյա հագուստ, ձեռնոցներ և բազմաթիվ յուրահատուկ զարդեր։ Թողարկումը, որը ստացել է «Հուղարկավորության ծեսեր» անվանումը և ոգեշնչված է դետեկտիվ նուար ոճից, ստեղծվել է հայտնի լուսանկարիչ Սթիվեն Քլեյնի մասնակցությամբ։ Մադոննան ոչ միայն զարդարել է ամսագրի շապիկը, այլև անձամբ մասնակցել է համարի ստեղծմանը՝ գրելով սցենարը, որն էլ դարձել է ամբողջ պատմության հիմքը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել