Վենսան Կասսելի ընկերուհին՝ Նառա Բապտիստան, ցույց է տվել կազմվածքը ծննդաբերությունից հետո (Լուսանկարներ)
Լուսանկարներ
58-ամյա Վենսան Կասելի ընկերուհին՝ 28-ամյա մոդել Նարա Բապտիստան, ինստագրամում հրապարակել է իր լուսանկարները՝ ցույց տալով կազմվածքը ծննդաբերությունից հետո: Այժմ նա հանգստանում է Բրազիլիայում: Նոր լուսանկարներում Բապտիստան պատկերված է լողազգեստով՝ ծովափի ֆոնին: Նա նաև ավելացրել է մի քանի կադրեր կապույտ թեթև զգեստով: "Այս վայրին այնքան լավ եմ համապատասխանում," - գրել է Բապտիստան լուսանկարների տակ:
Նախկինում Բապտիստան կիսվել էր հետծննդաբերական դժվարությունների մասին։ Մոդելը նշել էր, որ այդ ժամանակահատվածը նրա կյանքի ամենաբարդ շրջաններից մեկն է. «Պետք է խոստովանեմ, որ երբեմն ինձ շատ տանջված եմ զգում և գտնվում եմ մելանխոլիայի մեջ։
Բայց շնորհակալ եմ, որ դանդաղ, բայց վստահորեն գտնում եմ դեպի ինձ տանող ճանապարհը»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ