Քեմերոն Դիասը առաջին անգամ հանրությանն է ներկայացել մեկ տարեկան որդու հետ (Լուսանկարներ)
Լուսանկարներ
Քեմերոն Դիասին առաջին անգամ նկատել են մեկամյա որդու՝ Կարդինալի հետ ավտոկայանատեղիում։ Դերասանուհին և որդու հայրը՝ Բենջի Մեդդենը ամուսնացել են 2015 թվականին:
Բացի Կարդինալից, որը, ըստ խոսակցությունների, ծնվել է փոխնակ մայրից, զույգը նաև ավագ դուստր ունի՝ 5-ամյա Ռադդիկսը։ Մեդդենի հետ ամուսնությունից առաջ Քեմերոնը հարաբերություններ է ունեցել Ջարեդ Լետոյի, Ջասթին Թիմբերլեյքի և Ջենիֆեր Լոփեսի նախկին ամուսին՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ: Ամուսնությունից հետո Դիասը, որը ճանաչվում էր որպես աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, հայտարարել է, որ թողնում է իր կարիերան և որոշել է կենտրոնանալ ընտանիքի վրա:
Սակայն վերջերս՝ 10 տարի տևած ընդմիջումից հետո, նա հայտնել է իր կարիերան վերականգնելու մասին, նշելով, որ երեխաների հետ անցկացրած ժամանակը իր կյանքում լավագույնն է եղել: Մինչդեռ, իր կարիերայի դադարից հետո հասարակության մեջ կրկին հայտնվելը երկրպագուների մոտ հարցեր են առաջացրել. նրանք կասկածում են, որ Դիասը գերազանցել է պլաստիկ վիրահատությունների սահմանները:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել