ՌԴ ՀՕՊ համակարգերը Սև ծովի վրա ուկրաինական չորս ԱԹՍ են խոցել
Ռուսաստան
ՌԴ ՀՕՊ համակարգերը Սև ծովում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի չորս անօդաչու թռչող սարք, հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը, գրում է Interfax-ը։
«Բարձր ձայները, որոնք լսվել են, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի ձայներն էին, որոնք Սև ծովից գրեթե 1,5 կիլոմետր բարձրության վրա ափից զգալի հեռավորության վրա որսացել և ոչնչացրել են 4 անօդաչու թռչող սարք»,- գրել է քաղաքապետը Telegram-ի իր ալիքում։
