Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Հայաստանի ամենատարեց և ամենաերիտասարդ համայնքապետերը. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

«Ովքեր են Հայաստանի ամենատարեց, երկար պաշտոնավարած եւ ամենաերիտասարդ համայնքապետերը: Մենք ուսումնասիրեցինք համայնքապետարանների կայքէջերը եւ տեսանք, որ ամենատարեց պաշտոնյան Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն է` 75 տարեկան: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973-1981թթ․, Ամասիայի ջրային տնտեսությունում աշխատել է որպես գլխավոր ինժեներ, այնուհետեւ՝ Ամասիայի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ: 2016-ից Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարն է: 2021-ին վերընտրվել է, այս անգամ՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար: Ջեմմա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, չնայած տարիքին, աշխատասեր է, պահանջկոտ է աշխատանքի հարցում, առողջ եւ լավ հիշողություն ունի: Հարցրինք, թե որն է համարում այս տարիների իր գլխավոր ձեռքբերումը։ «Հարգանքը համայնքի բնակիչների կողմից: Ես ամբողջ իմ էներգիան, հնարավորությունս, գիտելիքներս ներդրել եմ համայնքի զարգացման համար: Բնակիչների հետ իմ երկխոսությունը շատ լավ է ստացվում, կարող է որոշ հարց էլ չկարողանամ լուծել, բայց կարողանում եմ զրուցել իրենց հետ, որ ինձնից դժգոհ չգնան»: Մարզպետարանի կայքում գրված է, որ Դուք ՀՀԿ անդամ եք, հիմա՞ էլ։ «Երբեք չեմ եղել ոչ մի կուսակցության անդամ, եղել եմ Կոմունիստական կուսակցության անդամ, հետագայում տոմսս դրել եմ եւ ոչ մի կուսակցության չեմ հարել, անկուսակցական աշխատել եմ եւ ընտրվել եմ Ամասիա համայնքի ղեկավար՝ «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքով: Երբ իմ թեկնածությունը դրել եմ` պատգամավոր դառնալու համար, ՀՀԿ-ն ինձ սատարել է, բայց ես իրենց անդամը չեմ եղել»: Գաղտնիք չէ, որ համայնքապետերն իրենց հարազատներին եւ ծանոթներին տեղավորում են համայնքապետարանում աշխատանքի, Դուք ո՞ւմ եք տեղավորել աշխատանքի։ «Ես ընդհանրապես բարեկամներ Ամասիայում չունեմ, իմ ամուսնու կողմից ունեմ բարեկամներ, մեր համայնքապետարանում աշխատում են»:

Արարատ խոշորացված համայնքը ղեկավարում է ՔՊ-ական Ասլան Ավետիսյանը, որը 70 տարեկան է: Նա հրաժարվեց մեր հարցերին բանավոր պատասխանել, ասաց. «Միայն՝ գրավոր»: Ասլանյանը մինչ համայնքի ղեկավար նշանակվելը, որեւէ պետական կառույցում ոչ մի պաշտոն չի ունեցել, միայն մասնավոր կազմակերպության ղեկավար է եղել: Նշենք, որ Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայքում որեւէ պաշտոնյայի հեռախոսահամար չկա` անգամ ավագանու անդամների հեռախոսահամարներն են բացակայում: Հարցերին բանավոր չպատասխանելը, ի դեպ, Արարատի համայնքապետարանում ավանդույթ են դարձրել, իսկ որեւէ պաշտոնյայի հետ կապ հաստատելը մեզ համար գլխացավանք է դարձել:

20 տարի շարունակ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքը ղեկավարում է 69-ամյա Նորաին Հակոբյանը: 1977 թվականից նա շրջանային կինոցանցում ավագ ինժեներ է աշխատել, այնուհետեւ՝ տնօրեն: 2005 թվականից մինչ այսօր Ծաղկահովիտ համայնքի ղեկավարն է: Ի՞նչ կարեւոր ձեռքբերում եք ունեցել այս տարիներին՝ հարցրինք Հակոբյանին։ «Շրջանում մեծ գործեր ենք արել, գազիֆիկացրել ենք 5 գյուղ, բնակելի շենք ենք կառուցել, բնակելի շենքերի տանիքներն ենք փոխել, մեծ գործեր ենք կատարել», -ասաց նա: Համայնքապետի եղբայրը՝ Գեւորգ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնականն է: Եղբորորդին՝ Հակոբ Հակոբյանը, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետը: Նորաին Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե հարազատներից էլ ովքեր են աշխատում համայնքապետարանում։ «Մեր ազգությունը շատ փոքր ազգություն է` 3 հորեղբայր եմ ունեցել, որ բոլորին միացնես, երեւի 20 մարդ չկա: Գյուղերն էլ հո ինձ ծանոթ-բարեկամ չե՞ն: Եղբայրս իրավունք չունի՞ աշխատելու, խի տուն չի՞ պահում»:

Իսկ ամենաերկար համայնքապետ աշխատած պաշտոնյան Լոռվա մարզի Լերմոնտովո համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանն է: Նա 68 տարեկան է, համայնքը ղեկավարում է 1997 թվականից: 1991-1997թթ. եղել է Լերմոնտովո գյուղի գյուղսովետի նախագահը: 2021թ. նոյեմբերի 14-ին վերընտրվել է Լերմոնտովո համայնքի ղեկավար: Ամուսնացած չէ: Չախալյանից հետաքրքրվեցինք, թե որն է իր երկար պաշտոնավարման գաղտնիքը։ «Գիտեք, ընտրություն ա, մեզ մոտ 80 տոկոս մոլոկաններն են, ժողովուրդը վստահում է ինձ, ես էլ բարի աշխատող եմ»,- ասաց համայնքի ղեկավարը:
Ամենաերիտասարդ համայնքի ղեկավարներն էլ Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Սեւակ Միքայելյանն է` 32 տարեկան: 2014 թվականին նա ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի` «Ապահովագրական գործ» բաժինը: 2017-ին աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երեւանի մասնաճյուղում՝ որպես ճարտարագետ: Ազատվել է զինվորական ծառայությունից կարճատեսության պատճառով: Իշխանափոխությունից հետո` 2018 թվականին, ՔՊ-ի կողմից առաջադրվել է Հրազդան համայնքի ղեկավար: Պաշտոնը ստանձնելուց հետո Հրազդանի համայնքապետարանում աշխատանքի են անցել Միքայելյանների բարեկամները, ընկերներն ու ծանոթները:

Բայց Սասուն Միքայելյանի որդին միակը չէ, որ 32 տարեկանում համայնք է ղեկավարում, մյուսը ՔՊ-ական Նորայր Սանթրոսյանն է: Նա 2015-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2018-ին մագիստրոսի աստիճան է ստացել: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում դատավորի օգնական է աշխատել, 2018-2022 թթ. Ջրվեժի համայնքապետարանում նշանակվել է համայնքի ղեկավարի օգնական, այնուհետեւ՝ համայնքի ղեկավարի տեղակալ: 2023 թվականից Ջրվեժ խոշորացված համայնքի ղեկավարն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված