Օգտատերերը ահազանգում են․ Apple-ը «ռասիստ» բառը փոխարինում է «Թրամփով»
Համաշխարհային Մամուլ
Apple-ն աշխատում է շտկելու իր ձայնային մուտքագրման ֆունկցիայի սխալը, որի պատճառով որոշ iPhone-ի օգտատերեր երբ արտասանում են ռասիստ բառը հեռախոսի էկրանին հայտնվում է Թրամփ գրառումը: Այս մասին փոխանցում է Variety-ին։
«Մենք տեղյակ ենք խոսքի ճանաչման մոդելի հետ կապված խնդրի մասին և կթողարկենք ուղղումը այսօր», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նրանք հավելել են, որ ձախողումը տեղի է ունեցել բառերի «հնչյունական համընկնման» պատճառով։
Apple-ի նախկին աշխատակից Ջոն Բերքին, ով աշխատել է Siri ձայնային օգնականի մշակման վրա, The New York Times-ի հետ զրույցում ենթադրել է, որ խափանման պատճառը կարող է լինել Apple-ի ծրագրային կոդը։
