«Հայոց աշխարհ». Խնդրի լուծումը ընտրակարգի մեջ չէ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ըստ Գալուստ Սահակյանի. «Համամասնական տեղերն ավելացնելու հիմնական գաղափարախոսներից մեկն է եղել Հանրապետական կուսակցությունը, և երբ ժամանակը գա՝ հետագա զարգացումներից, պետության առջև ծառացած խնդիրներից ելնելով, բնականաբար կքննարկենք նաև այդ տարբերակը:
Ամեն դեպքում չեմ կարծում, թե խնդրի լուծումը մեծամասնական-համամասնական հարթության վրա պետք է փնտրել: Մեր ընդդիմախոսները պնդում են, թե կեղծիքները գալիս են մեծամասնականից, բայց կան պետություններ, որտեղ ընտրություններն անցկացվում են լրիվ համամասնական ընտրակարգով, ինչը «չի խանգարում», որ դրանք անցնեն զանգվածային խախտումներով: Եթե կեղծվելու են, էլի կկեղծվեն»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ