Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Թաիլանդում զբոսաշրջիկներ ըեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, մոտ 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Thairath թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել 200 հոգանոց զբոսաշրջային խմբին տեղափոխելիս, երբ երեք ավտոբուսներից վերջինը կորցրել է կառավարումը, տապալել բետոնե պատնեշը, ապա շրջվել։
Մեքենայում եղել է 47 ուղեւոր և 2 վարորդ։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ մոտ 20 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարները որոնում են մնացած անհայտ կորածներին։
Այս վթարի փաստով ոստիկանությունը հետաքննություն է սկսել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել