Թրամփին պատկերել են հռոմեական կայսրի տեսքով
Համաշխարհային Մամուլ
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ցանկանում են հասնել նրա երրորդ ժամկետով վերընտրվելուն՝ փոխելով ԱՄՆ Սահմանադրությունը։ Այս մասին հայտնում է NBC-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ակտիվիստները համապատասխան նախաձեռնությամբ հանդես են եկել Վաշինգտոնում կայացած Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC):
Սպիտակ տան ներկայիս ղեկավարի կողմնակիցներն իրենց նախաձեռնությունն անվանել են «Երրորդ ժամկետի նախագիծ», որտեղ Թրամփը պաստառի վրա պատկերված է որպես հռոմեական կայսր:
«Թրամփի նման մարդը միայն մեկ կամ երկու անգամ է հայտնվել այս երկրի պատմության մեջ: Մենք Թրամփ ենք ուզում» - ասել է Թրամփիստական MAGA շարժման առաջնորդներից մեկը՝ Սթիվ Բանոնը, ով Թրամփի խորհրդականներից մեկն էր նրա առաջին նախագահական ժամկետում։
